Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ամերիկացի համանախագահը շրջանցել է հարցերը

Ամերիկացի համանախագահը  շրջանցել է հարցերը
12.06.2015 | 00:35

Օրերս ԱԺ մի քանի պատգամավորներ ԱՄՆ-ի դեսպանատանը հանդիպել են Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվել է, որ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ՈՒոռլիքը ցանկացել է շոշափել Հայաստանում այս հարցի շուրջ առկա տրամադրությունները, մասնավորապես, նրան հետաքրքրել է, թե հայաստանյան քաղաքական ուժերը հարցի լուծման ինչ տեսլական ունեն: Պատգամավորներն ամերիկացի դիվանագետին բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք նա դիվանագիտորեն շրջանցել է, նկատելով, թե իրենք ուսումնասիրում են իրավիճակը և «դիտորդի» դերում են: Անգամ ուղիղ հարցերին, թե ինչու է հաճախ Մինսկի խումբը հավասարության նշան դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, վերջինս որևէ հստակ պատասխան չի տվել: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ամերիկացի համանախագահն ավելի շատ լռել է ու լսել հայ օրենսդիրներին:
Ի դեպ, հայաստանյան քաղաքական որոշ շրջանակների հետ հանդիպումից հետո Ջեյմս ՈՒոռլիքը մեկնել է Բաքու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ